Ռուսական ԶՈւ-ն խոցել է զորավարժարանը, որտեղ հավաքվել էին ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները. հայտնի է 10 զոհի և 100 վիրավորի մասին։
Այնտեղ նախատեսված էր անցկացնել նորագույն զենքի ռազմական ցուցահանդես։ Հարվածը հաստատել են Կիևի տարածաշրջանային իշխանությունները և Ուկրաինայի զրահագործների խորհուրդը։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցահանդեսին մուտք գործելը հնարավոր է եղել միայն առցանց գրանցման միջոցով, այդ պատճառով էլ տեղեկատվությունը արտահոսել է ռուսական զինվորականներին։
Այլ աղբյուրների համաձայն՝ միայն «վստահելի անձինք» գիտեին միջոցառման մասին։