https://arm.sputniknews.ru/20260914/qvocharjany-menakhcum-e-srtabani-hskvoghutjan-tak-manramasnum-e-pastabany-106819230.html
Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը
Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ մանրամասնում է փաստաբանը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը ՔԿՀ-ում այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T12:18+0400
2026-09-14T12:18+0400
2026-09-14T12:18+0400
լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան
տաթևիկ սողոյան
կալանավայր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106814467_0:127:1500:971_1920x0_80_0_0_a1414537aafa3c48a7e75c6341cd36d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է գտնվում՝ սրտաբանի հսկողության տակ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակցություններին, ապա թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է (Լևոն Քոչարյանը-խմբ.), որն ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, որպեսզի հսկողություն իրականացնի պահման պայմանների հետ կապված, սակայն նա փաստացի զրկված է այդ հնարավորությունից։ Նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցություններն էլ դատարանը թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Սեդրակ Քոչարյանի հետ կապված էլ կա նույն խնդիրը՝ Լևոն Քոչարյանը չի կարողանում այցելել եղբորը ՔԿՀ-ում։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106814467_84:0:1417:1000_1920x0_80_0_0_15ca64b1e21371a09ac6b48363bd73cc.jpg.webp
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, տաթևիկ սողոյան, կալանավայր, կալանք
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, տաթևիկ սողոյան, կալանավայր, կալանք
Ռոբերտ Քոչարյանը ՔԿՀ-ում այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է գտնվում՝ սրտաբանի հսկողության տակ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնում է այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակցություններին, ապա թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է (Լևոն Քոչարյանը-խմբ.), որն ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, որպեսզի հսկողություն իրականացնի պահման պայմանների հետ կապված, սակայն նա փաստացի զրկված է այդ հնարավորությունից։
Նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցություններն էլ դատարանը թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Սեդրակ Քոչարյանի հետ կապված էլ կա նույն խնդիրը՝ Լևոն Քոչարյանը չի կարողանում այցելել եղբորը ՔԿՀ-ում։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։