Եմենի իրանամետ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ներկայացուցիչները հայտարարել են, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը բաց է բոլոր երկրների նավերի համար, բացառությամբ Սաուդյան Արաբիայի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հութիների բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամմադ Աբդուլ Սալամի խոսքով՝ նեղուցը փակված չէ, իսկ Եմենի կողմից հայտարարված ծովային շրջափակումը վերաբերում է միայն Սաուդյան Արաբիային։
«Բաբ էլ-Մանդեբի նեղուցը փակ չէ, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ։ Եմենի դիրքորոշումը սահմանափակվում է ծովային շրջափակմամբ, որն ուղղված է միայն Սաուդյան Արաբիայի դեմ՝ ի պատասխան Եմենի շրջափակման և այնպիսի արդար լուծման մերժման, որը կապահովի եմենցի ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը», – ասել է Աբդուլ Սալամը։
Հութիները հայտարարում են, որ իրենց գործողությունները պայմանավորված են Սաուդյան Արաբիայի քաղաքականությամբ, մինչդեռ միջազգային նավագնացության համար Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, ըստ նրանց, շարունակում է բաց մնալ մյուս բոլոր երկրների համար։