Ռուսաստանում առաջին հայրենական ՄՍ–21 ինքնաթիռը պատրաստվում է անդրանիկ թռիչքին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը հայտնել էր, որ ՄՍ-21-ի թռիչքային ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականի առաջին եռամսյակում, իսկ տիպային վկայականը ստանալ մինչև նույն տարվա վերջ:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանյան առաջին հայրենական՝ սերիական արտադրության ՄՍ-21-310 ինքնաթիռը Իրկուտսկի ավիացիոն գործարանում պատրաստվում է անդրանիկ թռիչքին: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրկուտսկի մարզ կատարած աշխատանքային այցի վերաբերյալ հաղորդագրություններում։

Իրկուտսկի ավիացիոն գործարանում, որը «Յակովլև» ԲԲԸ-ի մասնաճյուղն է, այժմ հավաքման տարբեր փուլերում են գտնվում ևս 18 ՄՍ-21 ինքնաթիռներ։ Դրանք նախատեսված են գործող պայմանագրի շրջանակներում «Աերոֆլոտ» ավիաընկերությանը մատակարարելու համար։

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ

Ավելի վաղ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը հայտնել էր, որ ՄՍ-21-ի թռիչքային ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականի առաջին եռամսյակում, իսկ տիպային վկայականը ստանալ մինչև նույն տարվա վերջ:

ՄՍ-21-ը ռուսական միջին հեռավորության նեղ ֆյուզելյաժով ուղևորատար ինքնաթիռ է, որը մշակվել է «Յակովլև» կորպորացիայի կողմից (մտնում է «Ռոստեխ» ԲԲԸ-ի մեջ): Կախված կառուցվածքից՝ այն նախատեսված է 163-ից 211 ուղևոր տեղափոխելու համար։

Leave a comment