ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ում ինքնությունը պարզվում է։