Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կսպասենք նոր առաջարկների»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան սպասելու է Վաշինգտոնի նոր առաջարկներին ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ և առաջարկներ են պահանջվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment