Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ երեք ռազմաբազաների վրա ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մասին

Իրանի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ երեք ռազմական օբյեկտների։

Հաղորդագրության համաձայն՝ թիրախ են դարձել Ալ-Ուդեյրի ռազմաբազայում գտնվող ամերիկյան պահեստները, ինչպես նաև Քեմփ Դոհա և Արիֆջան ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան զինվորականների դիրքերը։

Միևնույն ժամանակ, Իրանի պետական հեռուստառադիոն հրապարակել է արբանյակային լուսանկար, որը, ըստ իրանական կողմի, ցույց է տալիս Քուվեյթի Ալ-Սալամ ռազմաբազայում ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման շենքերին բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment