Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը մտադիր է շարունակել իր ճանապարհը դեպի լիակատար հաղթանակ՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների բացակայության պայմաններում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, սակայն խաղաղ կարգավորումը մնում է նախընտրելի։
«Խաղաղության հեռանկարների բացակայության դեպքում մենք կշարժվենք մինչև վերջ՝ դեպի լիակատար հաղթանակ», – ասել է Կրեմլի խոսնակը։