Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան

«Սա ամբողջովին քաղաքական գործընթաց է, որի մեկնարկը տրված էր երկրի վարչապետի կողմից դեռ ընտրարշավի ժամանակ»,- ՊԵԿ քննչական վարչության  դիմաց, որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, ասաց ԱԳ նախկին փոխնախարար Արա Այվազյանը։

Նա ցավ հայտնեց, որ իրավապահ կառույցները կատարում են վերևից իրջեցված հրամանները։

«Սա ամենամեծ հարվածն է Հայաստանի ժողովրդավարությանը և մենք մեր միջազգային գործընկերներին կոչ ենք արել, որպեսզի արձագանքեն, որովհետև բոլոր ժողովրդավարական երկրները ջատագովում են ժողովրդավարական արժեքները և դրանցից ամենակարևորը այն է, որ մեկ անձ կամ մեկ ուժ չի կարող իր մեջ կենտրոնացնել բոլոր գործառույթները՝ գործադիր օրենսդիր և դատական»,-ասաց Այվազյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանում այդ բոլոր գործառույթները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում։

Անդրադառնալով Հայաստանում կատարվողի նկատմամբ արտաքին խաղացողների լռությանը՝ ԱԳ նախկին փոխնախարարն ասաց. «Աջակցել մի իշխանության, որը չի վայելում իր ժողովրդի վստահությունը և թույլ է, այն, ի վերջո, իրենց շահերին էլ է խփելու»։

Մա գնահատեց Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների սանձազերծած գործողություններին՝ ասելով. «Ցանկացած երկրում քաղաքական տարաձայնությունները բնական են, բայց ամենակարևորն է, որ դրանք չեն վերածվում անձնական վիրավորանքի։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները ցանկանում են, որ քաղաքական ընդդիմադիրներին և այլախոհներին ուղղակի ոչնչացնեն։ Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր։

Leave a comment