https://arm.sputniknews.ru/20260724/banakcvoghnerin-apshecrel-e-er-riadi-het-mijukajin-gvortsarqi-harcvov-trampi-nvor-pajmany-zlm-105014505.html
Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ
Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հավանություն էր տվել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում… 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T15:58+0400
2026-07-24T15:58+0400
2026-07-24T16:01+0400
սաուդյան արաբիա
էր ռիադ
բանակցություններ
միջուկային պայմանագիր
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101534023_0:78:1500:922_1920x0_80_0_0_c4d8b3e294412377e98736694fa1161c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդեն հրապարակված միջուկային գործարքի շրջանակներում «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին Էր Ռիադին ուղղված պահանջը մեծ անակնկալ է դարձել ամերիկացի բանակցողների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:Հուլիսի 22-ին Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարներ գնահատվող և 30 տարվա համար նախատեսված համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքի ստեղծման գործում:Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհամապատասխանության պատճառը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի շտապողական հայտարարությունն է դեռևս չավարտված գործարքի մասին՝ հակառակ դա չանելու մասին Սպիտակ տան խնդրանքին: Դա հարուցել է Թրամփի դժգոհությունը և վարչակազմի ներսում առաջացրել տարաձայնություններ։ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ:Ոչ տիպիկ ժեստ. Թրամփին Էր Ռիադի օդանավակայանում դիմավորել է անձամբ թագաժառանգ արքայազնըՀեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ Թրամփի որոշման վրա ազդել է նաև փորձագետների և պահպանողական ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում` Fox News հեռուստաալիքի և Wall Street Journal թերթի քննադատությունը, որոնք հիշեցրել են, որ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես այդ պահանջն էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական ատոմային ծրագրի իրականացման քննարկման ժամանակ:«Աբրահամյան համաձայնագրերը» Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի շարք է, որոնք կնքվել են Թրամփի առաջին վարչակազմի միջնորդությամբ 2020 թվականին:
սաուդյան արաբիա
էր ռիադ
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101534023_167:0:1500:1000_1920x0_80_0_0_134b083fc4f5f0cf2758849f8c3b8b82.jpg.webp
սաուդյան արաբիա, էր ռիադ, բանակցություններ, միջուկային պայմանագիր, ամն, դոնալդ թրամփ
սաուդյան արաբիա, էր ռիադ, բանակցություններ, միջուկային պայմանագիր, ամն, դոնալդ թրամփ
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հավանություն էր տվել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքի ստեղծման գործում:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդեն հրապարակված միջուկային գործարքի շրջանակներում «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին Էր Ռիադին ուղղված պահանջը մեծ անակնկալ է դարձել ամերիկացի բանակցողների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Հուլիսի 22-ին Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարներ գնահատվող և 30 տարվա համար նախատեսված համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքի ստեղծման գործում:
«Նոր պայմանը, որը, ինչպես պնդում էր Սպիտակ տունը, Թրամփի վաղուցվա նպատակն է և չպետք է որևէ մեկին ցնցեր, զարմացրել է նույնիսկ միջուկային հարցերով վարչակազմի սեփական բանակցողներին, որոնց համար «Աբրահամական համաձայնագրերին» միանալու պայմանն անակնկալ էր», – հայտարարել են CNN-ի երկու աղբյուրները:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհամապատասխանության պատճառը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի շտապողական հայտարարությունն է դեռևս չավարտված գործարքի մասին՝ հակառակ դա չանելու մասին Սպիտակ տան խնդրանքին: Դա հարուցել է Թրամփի դժգոհությունը և վարչակազմի ներսում առաջացրել տարաձայնություններ։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ:
Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ Թրամփի որոշման վրա ազդել է նաև փորձագետների և պահպանողական ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում` Fox News հեռուստաալիքի և Wall Street Journal թերթի քննադատությունը, որոնք հիշեցրել են, որ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես այդ պահանջն էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական ատոմային ծրագրի իրականացման քննարկման ժամանակ:
«Աբրահամյան համաձայնագրերը» Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի շարք է, որոնք կնքվել են Թրամփի առաջին վարչակազմի միջնորդությամբ 2020 թվականին: