Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել այն երկրների քաղաքացիներին, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, հեռու մնալ ամերիկյան զինուժի տեղակայման վայրերից և դրանց հետ կապված ենթակառուցվածքներից։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ պահպանել առնվազն 500 մետր հեռավորություն ԱՄՆ զինվորականների դիրքերից և հնարավոր գաղտնի օբյեկտներից։
Հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրանական կողմի, ԱՄՆ-ն հինգ ամիս առաջ «առանց օրինական հիմքերի ագրեսիվ պատերազմ է սկսել Իրանի դեմ»՝ պատճառելով մարդկային կորուստներ։
ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ Իրանը համաձայնել է բանակցությունների, սակայն ԱՄՆ-ը խախտել է իր պարտավորությունները և վերսկսել ռազմական գործողությունները։
Իրանի կողմը հայտարարել է նաև, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը, ըստ իրենց գնահատականի, անցել են քաղաքացիական օբյեկտների դեմ գործողությունների, իսկ ամերիկացի զինվորականները, խուսափելով հնարավոր պատասխան գործողություններից, լքում են որոշ բազաներ և տեղափոխվում քաղաքային շենքեր։
ԻՀՊԿ-ն քաղաքացիներին կոչ է արել տեղեկություններ փոխանցել ԱՄՆ զորքերի հնարավոր նոր տեղակայման վայրերի վերաբերյալ։