Կուկուրելյան նշել է, որ մազերը չի կտրում հանուն իր աուտիզմ ունեցով որդու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյան Amazon Prime-ի «Married to the Game» վավերագրական ֆիլմում պատմել է, որ երկարացրել է մազերը, որպեսզի իր որդին՝ Մատեոն, ում մոտ աուտիզմ է ախտորոշվել, կարողանա իրեն հեշտ ճանաչել”

Կուկուրելլան, ով իր կարիերայի ընթացքում հաճախ է եղել իր արտաքին տեսքի ուշադրության կենտրոնում, հայտարարել է, որ մազերը չկտրելը անձնական իմիջի նախապատվությունը չէ։

«Ես աուտիզմ ունեցող որդի ունեմ։ Կցանկանայի չունենալ ոչ մի լումա, եթե դրա դիմաց որդիս առողջ լիներ։
Ես երկարացնում եմ մազերս, որովհետև նա սիրում է դրանք, որպեսզի միշտ կարողանա ինձ ճանաչել, նույնիսկ եթե մի օր ինձ մոռանա»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Մատեոյի մոտ աուտիզմը ախտորոշվել է երեք տարեկանում։ Ֆուտբոլիստի կինը՝ Կլաուդիա Ռոդրիգեսը, հիշել է, թե որքան դժվար էր իրենց համար աջակցություն գտնել. «Ամեն առավոտ Մատեոյին տանում էինք դպրոց և ամեն օր նրան այնտեղից վերցնում էինք արցունքներով»։

Leave a comment