ԱՄՆ Սենատն արգելափակել է Թրամփի բանաձևը Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չի աջակցել այն բանաձևին, որը նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում էր դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։

Ընթացակարգային քվեարկության ընթացքում փաստաթղթի դեմ հանդես է եկել 49 սենատոր, կողմ՝ 47։ Քվեարկությունն անցել է հիմնականում կուսակցական գծով․ նախաձեռնությանն աջակցել է միայն մեկ հանրապետական, մեկ դեմոկրատ դեմ է քվեարկել։

Բանաձևի հեղինակը սենատոր Քրիս Վան Հոլենն էր (Դեմոկրատական կուսակցություն, Մերիլենդի նահանգ)։ Փաստաթուղթը նախատեսում էր արգելել ամերիկյան զինված ուժերի օգտագործումն «Իրանի ներսում կամ Իրանի դեմ»՝ առանց Կոնգրեսի համապատասխան թույլտվության։

Ավելի վաղ նման նախաձեռնություն ընդունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը․ 214 կոնգրեսական քվեարկել էր կողմ, 208-ը՝ դեմ։ Սակայն այս բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր չէ նախագահի վարչակազմի համար։

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ պատերազմ հայտարարելու իրավունքը պատկանում է Կոնգրեսին, թեև վերջին տասնամյակներին ԱՄՆ նախագահները բազմիցս ընդլայնել են արտերկրում ուժ կիրառելու իրենց լիազորությունները։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է հարվածներն Իրանի տարածքի նկատմամբ՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի հետ կապված պայմանավորվածությունները խախտելու մեջ։

News.am

Leave a comment