Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հայտարարել է, որ կցանկանար կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
Թրամփը այս հայտարարությունն արել է էներգիայի սպառողների պաշտպանության նախաձեռնությանը նվիրված ելույթի ժամանակ։
«Երբ այս բոլոր գործարանները, շենքերը սկսեն աշխատել, միակ բանը, որ ես ուզում եմ, հաջորդ նախագահը լինելն է։ Ես ինչ-որ մեկին թողնելու եմ շատ լավ դիրքում։ Այդ մարդը նստած է լինելու այնտեղ, և երբ այս ամենը սկսի գործել, բոլորը կասեն, թե ինչ հանճար է նա»,- հայտարարել է Թրամփը։