ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը Թրամփից պահանջում է դադարեցնել պատերազմն Իրանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևին, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները:

Կողմ է քվեարկել 214, դեմ՝ 208 կոնգրեսական: Նախաձեռնությանն աջակցել են նաև Կոնգրեսի ստորին պալատի՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող չորս անդամներ:

Բանաձևը «նախագահին հանձնարարում է դադարեցնել ԱՄՆ Զինված ուժերի օգտագործումը Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններում» և փաստացի արգելում է հնարավոր ցամաքային գործողությունների անցկացումը: Ընդսմին, բանաձևն ԱՄՆ գործադիր իշխանության համար պարտադիր ուժ չունի և խորհրդատվական բնույթ է կրում: Նման փաստաթղթերում օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորոշումը, իսկ ամերիկյան վարչակազմն իրավասու է անտեսել դրանք:

ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ հայտարարելու լիազորություններով օժտում է ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին: Ընդսմին, վերջին տասնամյակներում ամերիկացի առաջնորդները շատ լայնորեն են մեկնաբանել օրենսդիրների՝ իրենց տրվող՝ արտերկրում ռազմական ուժ կիրառելու թույլտվությունները, դրանց թվում՝ փաստացիորեն սկզբունքորեն նոր գործողություններ սկսելու համար:

Բացառված չէ, որ առաջիկա ժամերին նմանատիպ բանաձև քվեարկության դրվի նաև Կոնգրեսի Սենատում:

News.am

Leave a comment