Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով

https://arm.sputniknews.ru/20260724/leningradi-marzum-wildberries-i-pahestnerum-hrdeh-e-brnkvel-ats-i-hardzakman-pattsharvov-104992181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104817568_262:0:1702:1080_1920x0_80_0_0_35da5da363ff5e653d218ef9fa2c3cfb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վայլդբերիզ (wildberries) , լենինգրադ, պահեստ, հրդեհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

վայլդբերիզ (wildberries) , լենինգրադ, պահեստ, հրդեհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Վերջին տվյալներով՝ Լենինգրադի մարզում մեկ գիշերվա ընթացքում մոտ 60 անօդաչու թռչող սարք է խոցվել:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղի Wildberries պահեստներում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել Է Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Տուժել է երեք մարդ, վիճակը միջին ծանրության է, այժմ նրանց օգնություն են ցուցաբերում բժիշկները հիվանդանոցում»,- նշել է Դրոզդենկոն Telegram-ալիքում:

Բացի այդ, ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով Կիրովի շրջանի Սինյավինո ավանում փլուզվել են «Սեվերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկի կոնստրուկցիաները: Տուժածներ չկան։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում և Ուտկինա Զավոդում գտնվող Wildberries լոգիստիկ համալիրների աշխատանքը դադարեցվել է: Վերջին տվյալներով ՝ Լենինգրադի մարզում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 59 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment