«Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը որ ալիևյան է, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Նա միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։ Դահլիճից հնչեց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի՝ «սուտ եք ասում» խոսքը։ Ալեքսանյանը շարունակեց․ «Քոչարյանը ադրբեջանական կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով…