«Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է.

«Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների։

Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։

Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի քանի օր ավել ազատությունը սահմանափակելու նպատակով։

Այսպես, հուլիսի 21-ից ձեռք բերելով Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ՝ Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է։

Բացահայտ քաղաքական մոտիվացիայի հետևանքով անհիմն կալանքի տակ գտնվող Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment