Գաբրիել Չենբերջյանի խափանման միջոցի հարցը նորից կքննվի. բավարարվել է փաստաբան Աշոտ Սիմոնյանի բողոքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է փաստաբան Աշոտ Սիմոնյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, բեկանել Հակակոռուպցիոն դատարանի կայացրած ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Բողոքը ներկայացվել էր փաստաբանի պաշտպանյալ Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնելու պահանջով:
Այս մասին Iravaban.net-ին հայտնել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը՝ նշելով, որ վերադաս դատարանն այս որոշմամբ ստորադաս ատյանին անուղղակիորեն պարտավորեցրել է անդրադառնալ բողոքի իրավական բովանդակությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: