ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել


Հուլիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ իրականացվող պլանային հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, Ծաղկաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող SPark by Pioneer ճամբարում անցկացվեց իրազեկող և քարոզչական բնույթի հանդիպում-դասընթաց։


 


Տեսչական մարմնից հայտնում են՝ իրազեկման աշխատանքներին ներգրավված էին Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Վլադիմիր Վահանյանը, տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները, ինչպես նաև Ռիսկերի գնահատման և վերլուծությունների վարչության, Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարներն ու աշխատակիցները։


 


 


Դասընթացի ընթացքում մասնակիցներին համապարփակ և առարկայական օրինակներով ներկայացվեցին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման պահանջները, անտառային և խոտածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացման աղբյուրներն ու դրանց կանխարգելման արդյունավետ մեթոդները։


 


Մասնագետների կողմից հատուկ անդրադարձ կատարվեց տարածման ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին, արտակարգ իրավիճակներում անձնակազմի և երեխաների ճիշտ գործելակերպին, տարհանման կազմակերպման ձևերին, ինչպես նաև սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառմանը: Գործնական մասում ճամբարականները ծանոթացան նաև կրակմարիչի անվտանգ օգտագործման կանոններին:


 


Հանդիպումն անցկացվեց ակտիվ երկխոսության մթնոլորտում և ամփոփվեց  հարցուպատասխանի ձևաչափով։ Ճամբարականները հնարավորություն  ունեցան ՏՄ աշխատակիցներին ուղղել իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ և  մասնագիտական պատասխաններ։


 

Դիտումների քանակ3

Leave a comment