Իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: