Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ | Factor.TV

Գերմանիայի հավաքականի եզրային հարձակվող Քարիմ Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո` գումարած 7 միլիոն բոնուսներ։

«Բորուսիայի» կազմում Ադեյեմին չորս տարում մասնակցել է 146 հանդիպման, դարձել է 36 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանիայի հավաքականում հարձակվողն անցկացրել է 11 խաղ ու խփել 1 գոլ։

Leave a comment