Բաժանորդագրվել
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16- ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին` ուշ երեկոյան, 16- ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։