Կառավարությունը որոշել է անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք հատկացնել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի լրատվական կայքին։
Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում 2125,7 քառ․ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ․ մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին։
Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր, որի համաձայն լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությանը կազմում է 10 մլն ՀՀ դրամ։
Լրատվամիջոցը 3 տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով։