Սահմանվել է Ֆոնդային բորսաների ցանկը


Գործադիրը սահմանել է Ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։ Ըստ հիմնավորման՝ ներկայում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և վերանայվում են բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկով, շահութահարկով հարկման և պետական տուրքի հաշվարկման մոտեցումները։


Մասնավորապես, սահմանվում է, որ բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար եկամտային հարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափը 15 տոկոս է, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված և ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից։ Սահմանվում է նաև, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները ենթակա են հարկման 15 տոկոս դրույքաչափով։

Դիտումների քանակ4

Leave a comment