17:28 23.07.2026 (Թարմացված է: 17:29 23.07.2026)
Բաժանորդագրվել
Հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:
Ֆեդերացիան շնորհավորել է Արոնյանին և մաղթել նորանոր հաղթանակներ:
Հիշեցնենք` մրցաշարն անցկացվել է Շվեյցարիայում։