ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական օգտագործման համար միջուկային համագործակցության համաձայնագիրը կհաստատվի միայն այն դեպքում, եթե Ռիադը միանա Աբրահամի համաձայնագրերին։
Դոնալդ Թրամփը այս մասին գրել է «TruthSocial» սոցիալական մեդիա հարթակում։
«ԱՄՆ Էներգետիկայի նախարարության և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային համաձայնագիրը, որը նախատեսում է քաղաքացիական, ոչ ռազմական օգտագործում (առանց հարստացման), ինչպես Իրանի, ԱՄԷ-ի և այլ երկրների դեպքում, կհաստատվի։ Սակայն սա ամբողջությամբ կախված է Սաուդյան Արաբիայի՝ բարձր հարգանքի արժանացած և հաջողակ Աբրահամի համաձայնագրերին միանալուց հետո»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը դեմ չէ հարստացում չառաջացնող քաղաքացիական միջուկային օբյեկտների ստեղծմանը։