Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում

Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում հուլիսի 18-ից 26-ին անցկացվում է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը։

«Masters» խմբում 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել է 4 միավոր և կիսում է 4-31-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Նույն խմբում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Սողոմոնյանը ունեն 3.5 միավոր, իսկ միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը՝ 3 միավոր:

Մրցաշարի «Accession» խմբում մասնակցում է կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը, որն ունի 2.5 միավոր:

Leave a comment