Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին
Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ51+100-կմ68+000 (ձախ գոտի) հատվածում։ Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի երկարությունը 16.9կմ է։
Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Շինաշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու համար։