Այսօրվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը», – նշվում է հաղորդագրության մեջ։