Եթե իմ սիրտը փազլ է, ապա մի կտորը մնացել է Արարատի վրա. անկեղծ զրույց Մադլեն Մինասյանի հետ

Բաժանորդագրվել

Եթե մենք լինենք բարեկեցիկ ու առողջ, 10 անգամ ավելի ուժեղ կլինենք մեր սիրելիների համար. մեզ զոհաբերելը սխալ մոտեցում է: «Sputnik զրույցում» ասում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, «Picsart»-ի հանրային կապերի ղեկավար և «Wellnest Yerevan»-ի հիմնադիր, դոկտոր Մադլեն Մինասյան-Իսպիրյանը:

Անդրադառնալով իր ծագումնաբանությանն ու հայրենադարձությանը՝ Մադլենը պատմել է ԴՆԹ հետազոտության զարմանալի բացահայտումների, Արարատի գագաթը հաղթահարելու փորձառության ու նոր բարձունք՝ Կիլիմանջարոյի գագաթը նվաճելու և հայկական հողի հետ ունեցած «մագնիսական» կապի մասին:

Մադլենն անդրադարձել է նաև «Picsart»-ի՝ ավելի քան 2.5 միլիարդ ներբեռնում ունեցող հաջողության պատմությանը, ինչպես նաև «Wellnest Yerevan»-ի ստեղծմանը, որը նպատակ ունի միավորելու առողջության ու բարեկեցության ոլորտի մասնագետներին: Ամփոփիչ բլից-հարցաշարում Մադլենը ձևակերպել է իր կյանքի գլխավոր կարգախոսը՝ բարձրացնել մարդուն, միացնել մարդկությանը և ծառայել նրանց:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment