https://arm.sputniknews.ru/20260723/vehaparn-azh-arajin-nistin-masnakcelu-hraver-derevs-chi-stacel-ter-esaji-104969169.html
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի
Sputnik Արմենիա
ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T15:11+0400
2026-07-23T15:11+0400
2026-07-23T15:11+0400
հայաստան
կաթողիկոս
աժ (ազգային ժողով)
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103143148_0:133:2560:1573_1920x0_80_0_0_554bf9afc7637dd85e7ead53f97d2f01.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103143148_143:0:2418:1706_1920x0_80_0_0_633f4687fcead9ceff9783d04f502c5d.jpg.webp
հայաստան, կաթողիկոս, աժ (ազգային ժողով), ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, կաթողիկոս, աժ (ազգային ժողով), ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
«Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: