Դատախազությունը Եղիազարյանից և կնոջից պահանջում է բռնագանձել շուրջ 200 մլն դրամ

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։

Մենք տեղեկացանք, որ Դատախազությունը պահանջում է Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել • 107.445.304 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել • 167.654.601 ՀՀ դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Սիրուն Եղիազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ • Բանկերից մեկում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3.800.000 ՀՀ դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ։ Այստեղ ՔՊ-ն Գորիս -2 սցենարն է կիրառել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք է կազմել «Գործարար» կուսակցության հետ և հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակն էլ գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը։

Irakanum․am

Leave a comment