Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ դրանք չափազանցված են․ «Նախագահը պարզապես պլանային բուժզննում է անցել»։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե նախագահը կարող է առողջական պատճառներով հրաժարական ներկայացնել, Աղասի Մարգարյանն ընդգծեց. «Նախագահը բնականոն հունով շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այժմ արձակուրդային շրջան է, ինչով էլ պայմանավորված է հանդիպումների համեմատաբար քիչ քանակը»։
Ալիտա Եղիազարյան