Երևանում COP17-ի նախապատրաստական աշխատանքների համար հատկացվել է ևս 118 հազար դոլար

Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնին հարող շուրջ 4000 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատման համար հատկացվել է մոտ 43 մլն դրամ (շուրջ 118 հազար դոլար — խմբ․): Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Նշված ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Միջոցները կհատկացվեն Կառավարության պահուստային ֆոնդից։ News.am

Leave a comment