https://arm.sputniknews.ru/20260723/narek-tvorvosjani-mahic-hetvo-dzerbakalvats-2-zintsarajvoghnery-kalanavvorvel-en-104963169.html
Նարեկ Թորոսյանի մահից հետո ձերբակալված 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Թորոսյանի մահից հետո ձերբակալված 2 զինծառայողները կալանավորվել են
Sputnik Արմենիա
Կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T13:23+0400
2026-07-23T13:23+0400
2026-07-23T13:27+0400
հայաստան
զինծառայող
զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
կալանք
նարեկ թորոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e282a75a70e680d5c90e271db7752035.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք` զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը հուլիսի 21–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ծեծի է ենթարկվել։ Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Հուլիսի 23–ին ՔԿ–ն հայտնեց, որ նրա ծառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_2e53354b915d398fa602a63d71f974e5.jpg.webp
հայաստան, զինծառայող, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, կալանք, նարեկ թորոսյան
հայաստան, զինծառայող, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, կալանք, նարեկ թորոսյան
Կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։