Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել նաև տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը։ Նա օդանավակայանից լուսանկար է հրապարակել իր X-ի էջում։
Նշենք, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ընտանիքի հետ։
Նրան դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դիմավորող պատվիրակության կազմում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։