Ճանապարհ փակելը մոռացեք. ոստիկանությունը` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին

https://arm.sputniknews.ru/20260723/tshanaparh-pakely-mvoraceq-vostikanutjuny-arinj-mvol-arevtri-kentrvoni-ashkhatakicnerin-104960364.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«Ճամփա փակելը մոռացեք». ոստիկանության աշխատակիցներն «Առինջ մոլի» աշխատակիցներին հորդորում են իրենց բողոքն արտահայտել այլ տարբերակով

Sputnik Արմենիա

«Ճամփա փակելը մոռացեք». ոստիկանության աշխատակիցներն «Առինջ մոլի» աշխատակիցներին հորդորում են իրենց բողոքն արտահայտել այլ տարբերակով

2026-07-23T12:51+0400

true

PT1M24S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104959089_159:0:1122:722_1920x0_80_0_0_d70e90395fe4802d306c0f646bc43e5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Աշխատակիցների խոսքով` կապարակնքումը խոչընդոտում է նաև գործող տաղավարների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր ակցիա են անում` ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Հավաքվածները պնդում են, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել իշխանություններին։

«Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,– ասաց ոստիկանության աշխատակիցը։

Ըստ հավաքված աշխատակիցների` այն պատճառաբանությունը, թե կապարակնքումը պայմանավորված է տաղավարների՝ բարձր լարման գծի տակ գտնվելու հանգամանքով, անհիմն է։

«Դիմացի մայթում նույն պատկերն է, դե գնացե՛ք, դեղին ժապավեն դրե՛ք, որ աշխատանքները չշարունակեն»,– ոստիկաններին դիմելով՝ ասացին աշխատակիցները։

Այս պահին «Առինջ մոլում» բաց են հագուստի տաղավարները, սակայն վաճառողների խոսքով` կապարակնքումը տեսնելով` քաղաքացիները չեն գալիս տոնավաճառ։
Մի քանի տասնյակ աշխատակիցներ շարունակում են ակցիան` սպասելով նախաքննական մարմնի պատասխանին։

Leave a comment