10-ամյա Եվայի «հակապետական» նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Այս մասին Aravot.am–ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ արդեն փոխանցել է գնորդի և Եվայի ծնողի կոնտակտային տվյալները, և նրանք իրար հետ կպայմանավորվեն նկարի ու վճարի փոխանցման վերաբերյալ։