Ռուբիոն նշել է՝ Լավրովի հետ քննարկել է ռուս-ամերիկյան հարաբերությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկու երկրների երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հարցը։
«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակներում։ Մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- գրել է նա իր Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Leave a comment