https://arm.sputniknews.ru/20260723/mipy-bardzradzajnel-e-aregnaz-manukjani-anchapahas-dster-het-haghvordakcman-argelqi-harcy-104957219.html
ՄԻՊ–ը բարձրաձայնել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հաղորդակցման արգելքի հարցը
ՄԻՊ–ը բարձրաձայնել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հաղորդակցման արգելքի հարցը
Sputnik Արմենիա
Հրապարակման ենթակա այլ տեղեկատվության առկայության դեպքում ՄԻՊ-ը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T11:25+0400
2026-07-23T11:25+0400
2026-07-23T11:28+0400
հայաստան
արեգնազ մանուկյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_0:75:1500:919_1920x0_80_0_0_9b6d8024bf8a282f3d5ca9e769c3a2f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը համապատասխան կառույցների հետ քննարկում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ հաղորդակցման սահմանափակման հարցը։ Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից, դեռ հուլիսի 13-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և զրուցել կալանավորված նախկին պատգամավորի հետ։«Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_f4a6ec70f82c4385b9c1f1e678271487.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արեգնազ մանուկյան, հհ միպ
հայաստան, արեգնազ մանուկյան, հհ միպ
11:25 23.07.2026 (Թարմացված է: 11:28 23.07.2026)
Բաժանորդագրվել
Հրապարակման ենթակա այլ տեղեկատվության առկայության դեպքում ՄԻՊ-ը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը համապատասխան կառույցների հետ քննարկում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝
անչափահաս դստեր հետ հաղորդակցման սահմանափակման հարցը։
Ինչպես հայտնում են
պաշտպանի գրասենյակից, դեռ հուլիսի 13-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և զրուցել կալանավորված նախկին պատգամավորի հետ։
«Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով
կալանավորվեց։
Հուլիսի 16-ին նա
ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։