Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում


Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։

Դիտումների քանակ3

Leave a comment