ԱՄՆ-ն աշխատում է Բելառուսից պարարտանյութ գնելու խոշոր գործարքի վրա. Թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդի խոսքով ՝ արժեքը զգալիորեն ցածր կլինի նրանից, որը Նահանգները վճարում են Կանադային նման պարարտանյութերի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի գնման խոշոր գործարքի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Միացյալ Նահանգներն աշխատում է Բելառուսից պոտաշ (կալիումական պարարտանյութ – խմբ.) գնելու խոշոր գործարքի վրա», – Truth Social-ում գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ գինը զգալիորեն ցածր կլինի նման պարարտանյութերի համար Կանադային վճարվող գնից։

Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր ամերիկացի հատուկ բանագնաց Ջոն Քոուլին: Հաղորդվում էր, որ Մինսկը որոշել է «որպես բարի կամքի դրսևորում» ազատ արձակել 25 բանտարկյալների, իսկ Վաշինգտոնը՝ չեղարկել բելառուսական երկու ընկերությունների պատժամիջոցները:

Կալիումական պարարտանյութ արտադրող բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները չեղարկվել էին դեռևս այս տարվա մարտին։

Leave a comment