2 մարդ է զոհվել, ևս 10-ը տուժել են ԴԺՀ-ում ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով

https://arm.sputniknews.ru/20260723/2-mard-e-zvohvel-evs-10-y-tuzhel-en-dzhh-um-ukrainakan-drvonneri-hardzakumneri-pattsharvov-104941988.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38832681_204:0:2935:2048_1920x0_80_0_0_73b632a58867e3c96e81000c9b69e9f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ, ռուսաստան

դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Տղամարդն ու կինը զոհվել են Դոնեցկ-Ամվրոսիևկա ավտոճանապարհին՝ Ամվրոսիևկայի մունիցիպալ շրջանում:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԴԺՀ-ում ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով երկու մարդ է զոհվել, ևս 10-ը՝ տուժել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը:

Նա հստակեցրել է, որ Դոնեցկ-Ամվրոսիևկա ավտոճանապարհին ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել են մեկ տղամարդ և մեկ կին: Բացի այդ, Գորլովկայում հասարակական տրանսպորտի կանգառում վիրավորվել է երկու տղամարդ: Տուժել են նաև կոմունալ ձեռնարկության աշխատակիցներ՝ երկու կին և երեք տղամարդ: Քաղաքի բաց տարածքում տուժել է ևս մեկ կին:

Պուշիլինը նշել է, որ Շախտյորսկում տղամարդ է վիրավորվել: Սելիդովո քաղաքում տնամերձ հողամասում տղամարդը պայթել է «Լեպեստոկ» հակահետևակային արկի վրա, նա միջին ծանրության վիրավորում է ստացել:

Վնասներ են արձանագրվել Դոնեցկ, Տորեզ, Մարիուպոլ, Գորլովկա, Դեբալցևո քաղաքային շրջաններում, ինչպես նաև Ամվրոսիևկայի, Վոլնովախայի, Ստարոբեշևոյի և Մանգուշի մունիցիպալ շրջաններում:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը կանոնավոր կերպով գնդակոծում և տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, հարձակվում են ՌԴ սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի վրա:

Leave a comment