Երեկ մահացած զինծառայողի դեպքով 2 անձ է ձերբակալվել. Armlur

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության են հասցրել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երեկ մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան առթիվ 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին գրում է Armlur.am–ը` հավելելով, որ նրանց մեղադրանքներ են առաջադրվել։ https://armlur.am/1577909/

Հիշեցնենք, որ հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։
ԶԼՄ–ներն, իրենց աղբյուներին հղում անելով գրել են, որ զինծառայող Նարեկ Թորոսյանըին ինքնասպանության են հասցրել։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

Leave a comment