ԿԸՀ նախագահը հերքում է՝ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը չի մերժվել

https://arm.sputniknews.ru/20260722/kyh-nakhagahy-herqum-e-karapetjani-veraberjal-datakhazutjan-mijnvordutjuny-chi-merzhvel-104939653.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876210_90:0:1511:1066_1920x0_80_0_0_16b849ad124e4538d54035ff37bda5ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ գլխավոր դատախազություն

նարեկ կարապետյան, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Ըստ Հովակիմյանի, Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿՀԸ լիազորությունների շրջանակներից դուրս է։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան շտապել է հերքել, թե ընտրական հանձնաժողովը մերժել է դատախազության` «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ ԿԸՀ նախագահը շեշտել է, որ ոչ թե մերժել, այլ վերադարձրել են համապատասխան միջնորդությունը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»,– գրառման մեջ մեջբերել է Հովակիմյանը։

ԿԸՀ իր որոշմամբ, ըստ Հովակիմյանի, արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։

Հիշեցնեք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը նույնպես (նա նույնպես ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» դաշինքից-խմբ.) հայտնել էր, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու չէ լուծել Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Նշենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
ԿԸՀ–ն այսօր համաձայնություն տվեց, որ ՀՀ դատախազությունը մեղադրանք առաջադրի Նարեկ Կարապետյանին` այդպիսով, ըստ էության, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։

Leave a comment