https://arm.sputniknews.ru/20260722/iravapashtpannery-datapartum-en-kalanavvorvatsneri-ev-nranc-erekhaneri-shpman-argelqy-104937070.html
Իրավապաշտպանները դատապարտում են կալանավորվածների և նրանց երեխաների շփման արգելքը
Իրավապաշտպանները դատապարտում են կալանավորվածների և նրանց երեխաների շփման արգելքը
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանների խոսքով` կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T20:18+0400
2026-07-22T20:18+0400
2026-07-22T20:18+0400
ավետիք չալաբյան
արեգնազ մանուկյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91534936_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cb3e23a4b057906945adc199d5217559.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հետընտրական շրջանում կալանավորված որոշ անձինք զրկվում են իրենց անչափահաս երեխաների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Նման հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանին։Նախաձեռնությունը խստորեն դատապարտել է նման սահմանափակման կիրառումը՝ նշելով, որ այն չի կարող ունենալ իրավական հիմնավորում։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։ Դատարանից նա տեղափոխվեց «Աբովյան» ՔԿՀ։ Նրա փաստաբանի տեղեկացմամբ՝ Մանուկյանին արգելված է հեռախոսակապ ունենալ նաև անչափահաս դստեր հետ։Ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակից հունիսի 24-ի առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում այցելել են Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, դեռ քնած են եղել։ Կինը` Անահիտ Ադամյանը հայտնել է, որ բնակարանում որևէ ապօրինի իր չի հայտնաբերվել, սակայն հեռախոսն առգրավվել է։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91534936_227:0:1667:1080_1920x0_80_0_0_ae88e68ebf36869e60919fcc5afef0c3.jpg.webp
ավետիք չալաբյան, արեգնազ մանուկյան, կալանք
ավետիք չալաբյան, արեգնազ մանուկյան, կալանք
Իրավապաշտպանների խոսքով` կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի։
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանին։
Նախաձեռնությունը խստորեն դատապարտել է նման սահմանափակման կիրառումը՝ նշելով, որ այն չի կարող ունենալ իրավական հիմնավորում։
«Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»,– ասված է հայտարարությունում։