Լիբանանի վարչապետը այցելել է երկրի հարավում իսրայելական ուժերի լքած քաղաքը


Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը չորեքշաբթի այցելել է հարավային Զութար ալ Ղարիբիա քաղաք, որտեղ նախօրեին տեղակայվել է լիբանանյան բանակը՝ այնտեղից իսրայելական զորքերի հետ քաշվելուց հետո:


«Հենց սկզբից հայտարարել ենք, որ մեր նպատակն իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումն է մեր ամբողջ տարածքից։ Այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է, բայց մենք վճռական ենք»,- ասել է վարչապետը, ըստ EFE-ի։


Սալամը հիշեցրել է, որ այդ տարածքում լիբանանյան բանակի տեղակայումը Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացման մաս է կազմում։


Նրա խոսքով՝ Լիբանանի իշխանությունները բանակի և անվտանգության ուժերի աջակցությամբ մոբիլիզացրել են ռեսուրսները՝ տեղահանված անձանց վերադարձին աջակցելու համար: Ներկայումս աշխատանքներ են տարվում ճանապարհների մաքրման, ավերակների հեռացման և հիմնական ծառայությունների վերականգնման ուղղությամբ։ Շուտով այդ շրջաններում կսկսեն վերականգնել ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան և կապը։


Զութար ալ Ղարիբիա քաղաքը կարգավորման վերաբերյալ լիբանանա-իսրայելական համաձայնագրում ներառված երեք «պիլոտային գոտիներից» մեկն է:

Leave a comment