Թրամփը Հորմուզում նավերի վրա հարձակման դեպքում սպառնացել է խփել Իրանի ենթակառուցվածքներին

https://arm.sputniknews.ru/20260722/trampy-hvormuzum-naveri-vra-hardzakman-depqum-sparnacel-e-khpel-irani-entakarucvatsqnerin-104932201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104468250_0:579:1600:1779_1920x0_80_0_0_885f5c40e853fd6dcf399a07afd42db8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Թեհրանին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարվածների դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները:

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն արդեն հարվածներ էր հասցրել Իրանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներին:

«Այսուհետ՝ ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով կրակ բացի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի վրա, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի մոտ կամ հենց այնտեղ», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:

Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ամերիկյան առաջնորդի այս հայտարարություններն անհիմն է անվանել և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment