Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը


Հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՌԱ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների ընտանիքների անդամներ։

Հանդիսավոր արարողության շրջանակում մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

Դիտումների քանակ3

Leave a comment